Հոկտեմբերի 31-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման, իսկ նոյեմբերի 15-ին աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 90-ամյակն է:
Հետաքրքիրն այն է, որ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն իր տոնը նշում է «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքում: Այլ կերպ ասած` տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տոնը նշելու համար դահլիճ են վարձակալել, հետևաբար` մեծ գումար ծախսել, իսկ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի տոնակատարության համար բավարարվել են ԵՊՀ-ի դահլիճով:
Ինչու՞:
Ինչո՞վ են միմյանցից տարբերվում ԵՊՀ-ի ֆակուլտետները: Խնդիրը պարզունակ բացատրություն ունի:
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում սովորում են հիմնականում պաշտոնյաների և համեմատաբար ունևորների զավակները: Դա նշանակում է, որ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ղեկավարությունը նույնպես համեմատաբար ունևոր է: Դա, իր հերթին, նշանակում է, որ ԵՊՀ ղեկավարությունը տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետին և վերջինիս ղեկավարությանն «այլ աչքով» է նայում: Դե, իսկ աշխարհագրությանն ու երկրաբանությանը Նոր Հայաստանում լուրջ չեն վերաբերվում:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Հ.Գ.
Պատկերացնու՞մ եք, թե որտեղ տեղի կունենան, օրինակ` քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի ֆակուլտետների 90-ամյակները: